2021 թվականի հուլիսի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր բողոքների թիվը, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարներին ստացված զանգերը կազմել է 7953: Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ-ը:
«Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին խորհրդատվությունների թիվը եղել է 3786, 2016 թվականին՝ 4041, 2017 թվականին՝ 4272, 2018 թվականին՝ 6219, 2019 թվականին՝ 9153, 2020 թվականին՝ 10399»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը