Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 103 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226 388-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4544 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:
Հուլիսի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1105 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5645-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 71 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 658, փաստացի բուժվողներինը՝ 3080:
Մեկ օրում արվել է 4630 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 234 695 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը