Հուլիսի 9-13-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 10-13-ն առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-10-ին՝ կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպգիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը