Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 53 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 606-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4527 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք է գրանցվել: Հուլիսի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1101 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5628-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 67 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 198, փաստացի բուժվողներինը՝ 2780: Մեկ օրում արվել է 3907 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 205 632 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը