Հայաստանում հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 89 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 553-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4526 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1100 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5626-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 57 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 131, փաստացի բուժվողներինը՝ 2796 (մեկ օրում նվազել է/ավելացել է 27-ով): Մեկ օրում արվել է 4074 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 201 725 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը