Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 54 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 851-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 3 նոր դեպք է գրանցվել, մահացածների թիվը 4510 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1099 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5609-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 87 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 645, փաստացի բուժվողներինը՝ 2597: Մեկ օրում արվել է 2962 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 177 814 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը