Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 253-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4499 է:
Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից դեպք չի գրանցվել: Հունիսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1095 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5594-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 63 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 112, փաստացի բուժվողներինը՝ 2547 (մեկ օրում նվազել է 31-ով): Մեկ օրում արվել է 2768 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 152 631 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը