09 06 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 99, մահվան՝ 11 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 99, մահվան՝ 11 նոր դեպք

Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 99 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 285-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4474 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել է: Հունիսի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1091 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5565-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 81 է, ընդհանուր առողջացածներինը՝ 214 690, փաստացի բուժվողներինը՝ 3129 (մեկ օրում ավելացել է 7-ով): Մեկ օրում արվել է 3530 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 111 596 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ