Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 93 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 143 -ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4454 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունիսի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1090 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5544-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 209 է, ընդհանուր առողջացածներինը՝ 214 268, փաստացի բուժվողներինը՝ 3331 3451 (մեկ օրում նվազել է 120-ով): Մեկ օրում արվել է 3216 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 099 797 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը