03 06 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 108, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 108, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում հունիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 108 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 978-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4448 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1086 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5534-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 235 է, ընդհանուր առողջացածներինը՝ 213 813, փաստացի բուժվողներինը՝ 3631 (մեկ օրում նվազել է 132-ով): Մեկ օրում արվել է 2856 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 093 012 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ