20 05 2021

Արմեն Գևորգյանին կրկին կանչել են հարցաքննության

Արմեն Գևորգյանին կրկին կանչել են հարցաքննության

Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա․Սարգսյանից ստացել ենք ծանուցագիր, համաձայն որի պարոն Արմեն Գեւորգյանը հարվիրվում է այսօր ժամը 19։00-ին որպես մեղադրյալ հարցաքննվելու համար։ Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել Արմեն Գեւորգյանի պաշտպանները։

«Պարոն Գեւորգյանը անշուշտ ներկայանալու է հարցաքննության եւ առհասարակ քննության ողջ ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու է իր վերաբերյալ կատարվող յուրաքանչյուր դատավարական եւ քննչական գործողությանը, սակայն Արմեն Գեւորգյանը շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է եւ ունի քաղաքական երանգներ եւ նա չի ծանոթանալու որեւէ դատավարական փաստաթղթի հետ եւ դրանք նաեւ չի ստորագրելու, քանզի վերջինս չունի ՀՔԾ նկատմամբ վստահություն եւ չի ցանկանում այդ կառույցի հետ որեւէ առընչություն ունենալ։

Արմեն Գեւորգյանի փաստաբաններ

Էրիկ Ալեքսանյան

Լուսինե Սահակյան»,- նշվում է հայտարարության մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ