16 05 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 131, մահվան՝ 11. նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 131, մահվան՝ 11. նոր դեպք

Հայաստանում մայիսի  16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 131 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220 860-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 4323 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1060 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5383-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 354 է, ընդհանուր առողջացածներինը՝ 208 454, փաստացի բուժվողներինը՝ 7023 (մեկ օրում նվազել է 234 -ով): Մեկ օրում արվել է 3160 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 036 673 թեստ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ