09 05 2021

28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում մխրճվել է հոտի մեջ

28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում մխրճվել է հոտի մեջ

Արմավիրի մարզում, այսօր՝ մայիսի 9-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 04:30-ի սահմաններում Էջմածին քաղաքի բնակիչ, 28-ամյա Սարգիս Գևորգյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի  17-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, մխրճվել է գառների հոտի մեջ:

Shamshyan.com-ի hաղորդմամբ, գառներից  31-ը սատկել են ,  7-ը՝ վնասվածքներ են ստացել:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ոստիկանությունը պարզում է  սատկած գառների տերերի ինքնությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ