11 04 2021

Ադրբեջանցիներն օրեր առաջ կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ. News.am

Ադրբեջանցիներն օրեր առաջ կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ. News.am

Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ, News.am-ին հայտնել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

 

«Օրը ցերեկով կրակել են դաշտում աշխատող քաղաքացիների վրա, կոնկրետ դաշտում աշխատող տրակտորի ուղղությամբ: Իմ կարծիքով թշնամին ճնշում է կիրառում դեպի Շուշի տանող ճանապարհը իրենց վերահսկողության տակ վերցնելու համար»,-ասաց նա:

Նշենք, որ Սարուշեն գյուղը սահմանամերձ է, գյուղի մոտով ամեն օր դեպի Շուշի ադրբեջանցիներ են երթեւեկում: Գյուղը պատերազմից հետո նորից լիովին վերաբնակեցվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ