30 03 2021

Ինչո՞ւ եք տեսանկարահանում մարդկանց, որոնք ասում են, թե Շուշին հայկական չէ. Գեղամ Նազարյան

Ինչո՞ւ եք տեսանկարահանում մարդկանց, որոնք ասում են, թե Շուշին հայկական չէ. Գեղամ Նազարյան

Պատերազմում զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանը գրում է.

Որքան գիտեմ, տեղյակ եմ, հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց չի կարելի տեսանկարահանել եւ այն հրապարակել։ Դիմում եմ լրագրողներին։ Ինչո՞ւ եք տեսանկարահանում մարդկանց, որոնք ասում են թե իրենք գելխեղդ են կամ ուզում են բուհերի շենքերը վաճառել։ Ինչու եք հրապարակում նրանց խոսքը ում աչքին իր կուսակից պատգամավորները ուսապարկ են երեւում։ Կամ նրանց, ովքեր ասում են, թե Շուշին հայկական չէ կամ նրանց ովքեր ասում են եթե չստորագրվեր նոյեմբերի 9 ի փաստաթուղթը մնացած զինվորներն էլ կզոհվեին։ Ինչու եք տեսանկարահանում նրանց, ովքեր ասում են, թե շնորհակալ են նիկոլից, որ մեզ ազատեց Արցախից։ Ինչու եք տեսանկարահանում եւ ցուցադրում նրանց, ովքեր ասում են, թե պատերազմը նիկոլի ջեբն են գցել կամ եթե ընտրություն լինի քվեարկելու են նիկոլի օգտին։ Լրագրողներ, խնդրում եմ, ուշադիր եղեք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ