Մարտի 28-29-ը գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3 …-4, հողի մակերևույթին՝ -5 …-7 աստիճան։
Հանրապետության տարածքում՝
Մարտի 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 26-27-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ 27-ին բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը