05 11 2020

Ձեզ այստեղ միայն գերեզմաններ են սպասվում. Բագրատ Սրբազանը՝ Ղազանչեցոցում



Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը պայթյունների ձայների ներքո աղոթախառը մարգարեություն հնչեցրեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցում։

«Լսում եք ռումբերի ձայները։ Մենք լիահույս ենք, որ Աստված իր զորությամբ մեր տղաներին զորացնում է ամեն վայրկյան, որոնք անտեսելով մահը, նայելով մահվան աչքերին ծիծաղում են մահվան երեսին, իրենց բազուկներն առանց դողացնելու կնքում են մեր արդար կյանքի, մեր հաղթանակների իրական եւ ամբողջական այս ճշմարտությունը բխած Շուշիից։ Մենք ոչ միայն կասկած չունենք որ հաղթելու ենք, այլեւ ծնկի ենք բերելու, եթե մեր թշնամին փորձում է ինչ-որ կերպ խաթարել անդորրը, համարձակվում է ընթանալ մեր կյանքի խորքը, մենք ասում ենք՝ ձեզ այստեղ միայն գերեզմաններ են սպասվում»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա արտասանեց Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունից մի քառատող։

«Ուզում եմ, որ այս օրերին մեր ժողովուրդն այս բանաստեղծությունը շատ արտասանի, ամեն տեղ, ամեն քայլին, իր աղոթքի հետ միասին»,- ասաց Բագրատ Սրբազանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ