«Քանի որ դիահերձում չի եղել մենք չգիտենք, թե ինչից է մահացել եղբայրս։ Ասում են կորոնավիրուսից է մահացել»,- Հ2 հեռուստաընկերության հետ զրույցում ասել է կորոնավիրուսից մահացածի հարազատներից։
Իսկ փաստաբանական գրասենյակ կորոնահարցադրումների բազմաթիվ դիմումներ են ստանում, որոնց պատասխանները ստանալու համար փաստաբանները պատկան մարմիններին հարցումներ են ուղարկել, սակայն պատասխանից այդպես էլ ոչինչ չեն հասկացել։
«Հարազատները իրականում չեն տեսնում կորոնավիրուսի դրական թեստի արդյունքը, որևէ մեկին ցույց չի տալիս, եթե իրականում կա դրական թեստ, ինչո՞ւ ցույց չեն տալիս հարազատներին։ Հիվանդանոց տեղափոխվելուց հետո որևէ ինֆորմացիա չեն տրամադրում։ Փաստաբանական հարցում ենք ուղարկել ոստիկանություն՝ ճշտելու covid-ի մահացության դեպքերով նյութեր պատարաստվում են կամ քրգործեր հարուցվում են, բայց պատասխան ենք ստացել, որ նյութեր չեն պատրաստվում, պատճառաբանվում են, որ իրենց համար կասկածելի հանգամանքեր չկան կորոնավիրուսով մահացության դեպքերի մեջ»,- հեռուստաընկերությանն ասել է փաստաբաններից, հավելելով, որ տեղի է ունենում անձանց կյանքի իրավունքի խախտում և ոտնահարում։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը