29 07 2020

Ամպրոպ և կարճատև անձրևներ են սպասվում

Ամպրոպ և կարճատև անձրևներ են սպասվում

Հանրապետության տարածքում՝ 

Հուլիսի  30-ին, օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Հուլիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին` հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի  29-ին, օգոստոսի 1-2-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ