Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից Հայաստանից չվերթներ կիրականացնի Վիեննա և Վիլնյուս՝ սկսած 24,99 եվրոյից:
Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Wizz Air ընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:
Նրա խոսքով՝ չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, և արդեն հնարավոր է առցանց ամրագրումներ անել: Անդրաս Ռադոն նշեց, որ գինը միայն մեկ ուղղության համար է և ներառում է ձեռքի ուղեբեռը:
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը