16 12 2019

Թալանել են ՀՀ-ում Վրաստանի դեսպանի մեքենան․ Shamshyan.com

Թալանել են ՀՀ-ում Վրաստանի դեսպանի մեքենան․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Դեկտեմբրի 13-ին, ժամը 23։30-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 11։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Երևանի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի շենքերից մեկում թալանել են Mercedes մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ 

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Վրաստանի դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ