30 07 2019

Մեզ «քցել են». Իրանցիները մեծ գումարներ են փոխանցել հայրենիք, որն այդպես էլ տեղ չի հասել



Իրանի մի խումբ քաղաքացիներ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք  Երևանում գործող տուրիստական գործակալության միջոցով փորձել են փող փոխանցել Իրան, սակայն գումարը ոչ միայն տեղ չի հասել, այլև անգամ անհայտ է գումարի ճակատագիրը:

Գումարի չափն էլ փոքր չէ, մեկինը՝ 1000 դոլար, մյուսինը՝ 3000 դոլար, հաջորդը՝ 7000 դոլար և այդպես շարունակ:

Թե ինչ է եղել գումարը և ինչու տեղ չի հասել, գործակալությունը հստակ պատասխաններ չի տվել, կամ էլ այնպիսի պատասխաններ է տվել, որ իրականությունից չափազանց հեռու են, ասենք հաքերներն են գողացել գումարը և այլն:

Իրանցիները դիմել են իրավապահ մարմիններին, սակայն արդեն ինն ամիս է, գործը ոչ մի կերպ չի տեղաշարժվում:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ