28 06 2019

Հայկ Սարգսյանի եկամուտները 9 ամսում աճել են տասնյակ անգամներ

Հայկ Սարգսյանի եկամուտները 9 ամսում աճել են տասնյակ անգամներ

Այսպես կոչված՝ «Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը», որի մասին սիրում է օրը մի քանի անգամ հրապարակավ կրկնել Նիկոլ Փաշինյանը, ինչպես որ հաճախ է ասվում, հիմնական դրական ազդեցությունն ունեցել է նրանց վրա, ովքեր նշանակվել են նախարար, բարձր պաշտոնի, դարձել են պատգամավոր կամ իշխանամերձ գործարար։ Իսկ որ թիմի անդամները պարզապես հարստանում են ժամ առ ժամ, երևում է անգամ հայտարարագրերից։

Օրինակ՝ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

2019թ․ մայիսի 22-ի դրությամբ, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները կազմել են 17 մլն 220 հազար դրամ, մինչդեռ 2018թ․ օգոստոսի 1-ին, երբ նոր էր դարձել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ընդամենը 3 մլն 723 հազար դրամ էր։

Դրամական միջոցները 2019թ․ մայիսին կազմել են 16 մլն ՀՀ դրամ և 60 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2018թ․ օգոստոսին դրանք 7 մլն դրամ և 5 հազար ԱՄՆ դոլար էին։

Ինչպես ասում են՝ ժողովրդի հետ, ժողովրդի համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ