10 05 2019

ԱԱԾ տնօրենի առաջարկով կառավարության օրակարգը պակասեց մեկ հարցով



Կառավարությունը երկու շաբաթով հետաձգեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին հարցը։

Հարցը հանելու պատճառն այն էր, որ ԱԱԾ-ի հետ չի քննարկվել։

«Որոշումն ընդունվելու դեպքում մի սերվերում կուտակվելու են տվյալներ, որոնք շատ գաղտնի են և պարունակելու են մեր երկրի գետնի վրա, գետնի տակ եղած ողջ ենթակառուցվածքները, ընդերքը, ինչպես նաև ամենակարևորը՝ կոորդինատները: Պարզ չէ, թե մենք այդ տեղեկությունները ոնց ենք պաշտպանելու, ոնց ենք պահպանելու դրանց արտահոսքը, նաև պարզ չէ այս տվյալներից օգտվողների ցանկը»,- ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ