Մեքսիկայի դեռևս գործող նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն, ում լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 1-ին, որոշել է փոփոխություններ անել նաև անձնական կյանքում՝ ամուսնալուծվել, գրում է РИА Новости-ն։
Ինչպես հաղորդում է գործակալությունը, նախագահի պաշտոնին հրաժեշտ տալու հետ մեկտեղ Նյետոն որոշել է նաև ամուսնալուծվել կնոջից: Մեքսիկայի առաջին տիկին Անխելիկա Ռիվեյրայի հետ նախագահը մեծացնում էր 7 երեխա։ Ուշագրավ է, որ երեխաներից ոչ մեկը նրանց ընդհանուրը չէ: Պենյա Նյետոն 4 երեխա ունի իր առաջին ամուսնությունից, ևս 3 երեխա նախկին ամուսնուց ունի Անխելիկան:
Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ Մեքսիկայի ղեկավարն ու նրա օգնականներն արդեն սկսել են ամուսնալուծության գործընթացը, իսկ զույգն արդեն տևական ժամանակ է, ինչ միասին չի ապրում: Մեքսիկայի նոր նախագահ է ընտրվել Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։ Նա պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 1-ից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը