Այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ 2 տասնյակից ավելի տարածքներում լինելով կարողացել են հայտնաբերել ու վնասազերծել փետրվարի 12-ին, Երևանում ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարող կասկածյալներին։
Ոստիկաններին հաջողվել է կասկածյալներից 4-ին վնասազերծել Երևանի տարբեր հատվածներից։ Նրանցից 2-ը ՌԴ քաղաքացիներ են, 2-ը՝ Դաղստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնցից մեկը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից ավազակային հարձակում կատարելու համար եղել է հետախուզման մեջ։
Քիչ առաջ նշված անձինք բերման են ենթարկվել Երևանի քրեական ոստիկանություն, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և կասկածյալների հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։ Տուժածը աշխատում է տարադրամի փոխանակման կետում»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին զինված ավազակային հարձակում էր տեղի ունցել Երևանում, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Րաֆֆու փողոցի 87 շենքի բակում կրակոցներ էին հնչել, որի ժամանակ տեղի էր ունեցել ավազակային հարձակում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը