29 01 2025

Ի՞նչ կլինի եթե մեկնեք հանգստի և զբոսաշրջային կազմակերպությունը սնանկանա



Զբոսաշրջային ընկերությունը պետք է ծառայություն մատուցելուց առաջ նախ ունենա երաշխիք, որը կարող է արտահայտվել ապահովագրության կամ բանկում դրված երաշխիքային գումարի կամ ֆոնդի տեսքով։  Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

«Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացին զբոսաշրջային ծառայության համար վճարում է, տուրիստականը չի կնքում պայմանագիր, գումարը վճարվում է առձեռն և երբ ծառայությունը պատշաճ չի մատուցվում տուժում է քաղաքացին ու պետությունը չի կարողանում պաշտպանել։ Այժմ այս նոր գործիքակազմով կլինի, այսպես ասած, ֆինանսական երաշխիք, որ ֆորսմաժորային իրավիճակում, սննկացման կամ այլ դեպքերով պայմանավորված քաղաքացին չտուժի»,- ասաց նա։ 

Թե այդ երաշխիքը ինչ ձևաչափով կլինի, դեռ պարզ չէ։ Կոմիտեի նախագահը նշեց, որ ստացել են մի շարք առաջարկներ, որոնք քննարկվում են։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ