11 12 2024

Ի՞ն չ է նշանակում րոպեն 20 դրամ. Օնլայն տաքսիների վարորդները բողոքում են

Ի՞ն չ է նշանակում րոպեն 20 դրամ. Օնլայն տաքսիների վարորդները բողոքում են

Օնլայն տաքսիների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Հրազդանի կիրճում, նրանք բողոքում են գործող պայմաններից ու սակագներից:

Տաքսիստներից մեկը ներկայացրել է իրենց պահանջները՝ նշելով.

«Օնլայն տաքսիստները պաշտպանված չեն, առավոտյան արթնանում ենք, տեսնում ենք՝ հեղուկ գազի գինը 170-ից դարձել է 220 դրամ: ԿԲ-ն գների կայունություն չի ապահովում: ԿԲ-ն հանդուրժում է օնլայն տաքսիների կեղծ բաղադրիչը, նկատի ունեմ տարիֆը: Ոչ մի վերահսկողություն չկա, օպերատորն ասում է՝ պահանջարկը կա, տարիֆը բարձրանում է: Ո՞վ է վերսհսկում՝ այդ պահանջարկը կա, թե չկա, ինչքանով կա եւ որքանով է համապատասխանում այն ալգորիթմին, որը ինքը հիմքում դրել է: Օրինակ, եթե դուք տեղափոխվում եք 10 կմ, եւ 20 րոպե, գիտեք րոպեի արժեքը 20 դրամ է, կմ-ի արժեքը 80 դրամ է, դուք հստակ կարող եք ստուգել՝ արդյոք ճիշտ է հաշված, թե չէ: Բայց եթե մեջը կա 1200 դրամ մինիմալ տարիֆի բաղադրիչ, դուք կարո՞ղ եք ստուգել՝ այդ տարիֆն արդար է, թե ոչ: Իսկ գուցե ոչ թե + 1200 դրամ պետք է լիներ, այլ + 800 դրամ: Ո՞նց վարորդը ստուգի՝ օպերատորն արդար է, թե ոչ:

Եթե չկա վերահսկողություն, ուրեմն դա կեղծ բաղադրիչ է:

Արգելեք բաղադրիչները, որոնք չեք կարող վերահսկել, փոխարենը ողջամիտ սակագներ սահմանեք՝ ողջամիտ բաղադրիչներով: Ի՞ն չ է նշանակում րոպեն 20 դրամ: Էս քաղաքում չի կարող րոպեն 20 դրամ լինել: Ես չպետք է սուպերմարկետի դիմաց պատվիրատուին 40 րոպե սպասեմ, ինչ է, թե 1000 դրամ փող աշխատեմ, որից 200 դրամն էլ միջնորդավճար տամ:

Սպասելաժամանակը ճոխություն է, եթե պատվիրատուն ուզում է, որ վարորդն իրեն սպասի, ուրեմն այդ մարդը վճարունակ է, դրան համապատասխան գին է պետք: Եթե մարդն ուզում է, որ վարորդն իրեն մեկ ժամ սպասի, ուրեմն թող բարի լինի դրա դիմաց 4 հազար դրամ վճարի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ