11 12 2024

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 11 կրակված պարկուճ

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 11 կրակված պարկուճ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությանն էրեբոնու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի 47/2 հասցեում կրակոցներ են հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից կրակված 11 պարկուճ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը ու նրա հետ տարել բացատրական աշխատանքներ, ով ինքնակամ ներկայացել է էրեբունու ոստիկանություն՝ ներկայացնելով նաև հանցագործության գործիք ատրճանակը: 

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 46-ամյա Հովհաննես Մ.-ն է, ով Հայաստանում հայտնի գործարաններից մեկի սեփականատիրոջ որդին է, և նա վերջերս է ազատվել քրեակատրողական հիմնարկից:

Վերջինս, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը, Էրեբունու ոստիկանները ներկայացրել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք կրակոցների հետևանքով  տուժած կամ տուժածներ կան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ