17 09 2024

Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինան կորցրել է 14 200 զինվորական․ ՌԴ ՊՆ

Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինան կորցրել է 14 200 զինվորական․ ՌԴ ՊՆ

 

Կուրսկի ուղղությամբ մարտերի ընթացքում Ուկրաինան կորցրել է 14 200-ից   ավելի զինվորական, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

ՌԴ ՊՆ հայտնած տվյալների համաձայն՝ ոչնչացվել է 119 տանկ, հետևակի մարտական 45 ​​մեքենա, 91 զրահափոխադրիչ, 743 միավոր զրահատեխնիկա, 445 մարտական մեքենաներ, 103 հրետանային զինատեսակ, բազմակի արձակման հրթիռային համակարգերի 28 գործարկիչներ, այդ թվում՝ ամերիկյան 7  HIMARS և 6 MLRS, զենիթահրթիռային համակարգերի 8 կայան, ռադիոէլեկտրոնային պայքարի 26 կայան, այլ զենք ու զինտեխնիկա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ