14 09 2024

«Ուղեղլվա»․ Yerevan.Today-ի նոր շարքը՝ նվիրված Նիկոլ Փաշինյանի սուտ խոստումներին



 

2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից» ի վեր, ինչպես նաև «ժողովրդական», ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ուղիղ եթերներ էր ունենում, ելույթներ տարբեր ամբիոններից, այցելություն մարզեր, արտասահմանում հայ համայնքների հետ հանդիպումներ և այլն։ Բոլոր ելույթներում տալիս էր բազմաթիվ խոստումներ, անում հանրության ականջը շոյող հայտարարություններ։

Yerevan.Today-ը ունի շարք՝ «Տեղեկանք՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար» խորագրով, որտեղ ներկայացրել ենք Նիկոլ Փաշինյանի տված ու չկատարած բազմաթիվ խոստումներից ընդամենը մի քանի հարյուրը։ Այժմ սկսում ենք նոր շարք, որը կլինի Նիկոլ Փաշինյանի ամենօրյա այդ ելույթներում հանրության ականջը շյող հայտարարությունների ծաղկաքաղը։

Շարքն անվանել ենք «Ուղեղլվա»։

Ներկայացվող տեսանյութում հատվածներ են Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ին Տավուշի մարզի Բերդ և Հաղարծին համայնքներ այցից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ