Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում ռուս-վրացական սահմանն անցնելու էլեկտրոնային հերթում բեռնատար ավտոմեքենաների թվաքանակը մոտեցել է 4500-ի:
Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում նշվում է, որ օգոստոսի 7-ի դրությամբ երթևեկության էլեկտրոնային հերթում գրանցվել է 4433 բեռնատար։ Ավելի քան 1300-ը հայկական բեռնատարներ են։
Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հրաման է ստորագրել, որով սահմանափակվում է Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան մեկնող բեռնատարների մուտքը տարածաշրջան՝ հատուկ կայանատեղիներում տեղ չլինելու պատճառով։ Որոշումը չի վերաբերի մարդատար փոխադրամիջոցներին:
Ռազմավիրական ճանապարհն անցնում է բարձր լեռնային շրջանով և ներկայում Ռուսաստանը Վրաստանին ու Հայաստանին կապող միակ ցամաքային երթուղին է:
Վերին Լարսի ռուս-վրացական հատվածում կուտակումներ են. ավելի քան 1300 հայկական բեռնատար կա
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը