Ազատամուտում 3 տասնյակից ավելի փրկարար և 5 ջրափրկարար դեռ որոնում են Աղստև գետն ընկած երիտասարդին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ գետից արդեն իսկ դուրս է բերվել երկու եղբայրներից մեկի դին:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների`եղբայրներից մեկը խեղդվելիս է եղել, մյուս եղբայրը ջուրն է նետվել` նրան փրկելու և նույնպես անհետացել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աղստև գետից դուրս է բերվել մեկ քաղաքացու դի, իսկ երկրորդի որոնողական աշխատանքները ընթանում են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը