25 05 2024

Բագրատ Սրբազանը հաստաատեց՝ հյուրանոցի իր սենյակում իրոք փորձել են լսող սարք դնել

Բագրատ Սրբազանը հաստաատեց՝ հյուրանոցի իր սենյակում իրոք փորձել են լսող սարք դնել

Բագրատ Սրբազանը հաստաատեց՝ հյուրանոցի իր սենյակում իրոք փորձել են լսող սարք դնել՝ արձանագրելու համար իր խոսակցությունները։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:

«Չեն փորձել, տեղադրել են սարքը, Տեղադրել են, օրեր առաջ մենք էլ իմացել ենք։ Մենք այս ընթացքում բացահայտել ենք բոլոր մեզ հետևող մեքենաները, էդ տղաների հետ խոսել ենք, ուրիշ տարբեր բաներ ենք բացահայտել: Կենտրոնի ոստիկանապետը եկավ մի քանի հոգով, նախ մենք իջանք շատ քաղաքավարի դուռը թակել ենք, ներկայացել պատգամավորը,ներսից աղջիկը ասել է, որ բաղնիքում է, բայց էդ ընթացքում հեռաձայնում է` շտապ եկեք, շտապ եկեք: Ասում ենք լավ, կես ժամից կգանք, բայց գնանք ընդունարան, տեղեկացնենք, հետո եկել է Կենտրոնի ոստիկանապետի ժպ-ն, ասել է, որ քաղաքացին ահազանգում է, որ դուռը փորձում են կոտրել: Մենք էլ տեսանյութն ենք ցուցադրել, ասել ենք` բացեք, տեսնենք ով է, 1-1.5 ժամ անցավ մոտավորապես, հետո այդ աղջիկը դուրս եկավ ու ուղեկցությամբ պայուսակով հեռացավ: Դրսում էլ մեծ թվով ոստիկանական մեքենաներ կային, այդ թվում սպրինտեր: Երեւի այդ սարքերը հանել են ու հեռացել են»,- հավելեց նա։


Սրբազանը հայտնեց, որ ինչ որ ներկայացված է տեսանյութում, այդպես էլ եղել է։ Ավելին, այդ նույն սենյակից, որից փորձել են գաղտնալսել իրեն, պարբերաբար լուսանկարել ու տեսանկարահանել են իրենց շարժը։

«Իմացեք՝ մեր երկրում որքան անապահով է մարդը: Ձեզ էլ են հսկում, սիրելի՛ ԱԱԾ կամ որ մարմինն է, չգիտեմ։ Դուք խիստ հսկողության ներքո եք, իմացե՛ք »,- ասաց Բագրատ Սրբազանը, ապա դիմեց իրավապահ մարմիններին ու ուժային կառույցներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ