20 02 2024

Կրակոցներ Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ. հայտնաբերվել է կրակոցի 7 հետք․ shamshyan.com

Կրակոցներ Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ. հայտնաբերվել է կրակոցի 7 հետք․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի եվրոպատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք: 

Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են նաև Nissan մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես առկա է կրակոցի հետք: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ