20 11 2023

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվել է դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվել է դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այս համաձայնագիրով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) իրավական կարգավիճակը:

Հիշեցնենք, որ առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ին` երկու տարի մանդատով և ունի 103 անձից բաղկացած միջազգային անձնակազմ, այդ թվում՝ ԵՄ փորձագետներ ու դիտորդներ ԵՄ անդամ պետություններից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ