13 11 2023

Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր․ Shamshyan.com

Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր․ Shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք բնակավայրում գործող «Գինետուն» հյուրատան սեփականատեր Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Ալեքսան Ներսիսյանը դռոն թրցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել Արցախի Հանրապետության քաղաքացի Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք բնակավայրում բնակվող 24-ամյա Արթուր Մեսրոպյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղեկությունները հավաստի է: Նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում «Գինետան» սեփականատեր Ա. Ներսիսյանը մի խումբ անձանց հետ վիճաբանության մեջ է մտել համագյուղացիներ Ա. Մեսրոպյանի և 51-ամյա Հայկ Ստեփանյանի հետ: Ա. Ներսիսյանը եղել է մի խումբ անձանց հետ, ովքեր ծեծի են ենթարկել վերջիններիս, իսկ այդ ամենին միջամտել են գյուղի մի խումբ բնակիչներ: 

Աղբյուրի տեղեկություններով՝ ծեծկռտուքի ընթացքում հնչել են կրակոցներ, վնասվել են Toyota, 3 Mercedes, 2 «Նիվա», 2 հատ 06, «ՎԱԶ» 2105 մակնիշի ավտոմեքենաներ: 

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, իսկ ժամեր անց Հ. Ստեփանյանը ահազանգել է ոստիկանության Դիլիջանի բաժին և հայտնել, որ «Գինետան» սեփականատեր Ա. Ներսիսյանը իր մի քանի ընկերների հետ ծեծի են ենթարկել իրեն և իր հետ եղած Ա. Մեսրոպյանին: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ մասնակիցներից Հ. Ստեփանյանը Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ-ի Աղավնավանք մասնաճյուղի անտառապետն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ