30 08 2023

Ադրբեջանն Արցախը վերածում է բաց երկնքի տակ բանտի, նույնիսկ՝ համակենտրոնացման ճամբարի. Ֆրանսիացի սենատոր



Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի քաղաքներից Արցախի Հանրապետությանն ուղարկված հումանիտար բեռներով 10 բեռնատար մեքենաներն արդեն Լաչինի միջանցքի սկզբնամասում են՝ Կոռնիձորի սահմանային հատվածում: Այնտեղ է նաև Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակությունը՝ Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ։ Պատվիրակությն կազմում է նաև՝ Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության նախագահ, ԼՂ հարցով ուսումնասիրության խմբի ղեկավար Բրունո Ռըտայոն, ով իր խոսքում ասաց.

«Ադրբեջանն Արցախը վերածում է բաց երկնքի տակ բանտի, նույնիսկ՝ համակենտրոնացման ճամաբարի և այն, ինչ տեղի է ունենում այսօր հանգեցում է էթնիկ զտման կամ՝ ցեղասպանության, որն ուղղված է 120 հազար մարդու դեմ, որից 30 հազարը երեխաներ են.այս իրավիճակը ճշգրտորեն համապատասխանում է ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի երկրորդ հոդվածին: Մենք պահանջում ենք Ֆրանսիայի նախագահից, օգտվելով այն փաստից, որ Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ մշտական անդամ է, ընդունել տալ բանաձև, որը վերջապես թույլ կըտա բացել Լաչինի միջանցքը»,-ասաց ֆրանսիացի պաշտոնյան:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ