16 08 2023

Երբ Արցախում ունենք սովամահության դեպք, չենք կարող այստեղ հանգիստ նստել․ Լոս Անջելեսի հայերը բողոքի ակցիա են արել

Երբ Արցախում ունենք սովամահության դեպք, չենք կարող այստեղ հանգիստ նստել․ Լոս Անջելեսի հայերը բողոքի ակցիա են արել

Լոս Անջելեսում ապրող հայերն ակցիա են իրականացրել Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ կոչ անելով կանգնեցնել Արցախի Հանրապետությունում ցեղասպանությունը։

Ակցիայի մասնակիցներից Դավիթ Մնացականյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է, որ իրենք պատրաստվում են ակցիա կազմակերպել ևս 2 դեսպանատան մոտ, այնուհետև հավաքվելու են Ադրբեջանի հյուպատոսության դիմաց։

«ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք դրական պատասխան։ Ակնկալում ենք, որ այն պետությունները, որոնք ներգրավված են, պարտադրեն, որպեսզի Ադրբեջանը սահմանը բացի, որպեսզի սնուդն ու դեղորայքը հասնի այնտեղ։

Բարդ իրավիճակ է։ Երբ Արցախում ունենք սովամահության դեպք, չենք կարող այստեղ հանգիստ նստել»,- ասում է Դավիթ Մնացականյանը։

Այնուհետև նրանք ակցիա են իրականացնում Մեծ Բրիտանիայի դեսպանի տան դիմաց՝ այնտեղ տեղադրելով Արցախի Հանրապետության դրոշն ու պաստառ՝ Արցախում ցեղասպանությունը կանգնցենելու պահանջով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ