Արցախի ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար:
Այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացությունների դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակով, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիությամբ և շոգ եղանակային պայմաններով։
Մեր ուսումանսիրությունները ցույց են տալիս, որ ուշագնացության դեպքերը գնալով աճում են: Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակն անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը