Ամիսներ շարունակ Արցախի Հանրապետություն վերադառնալ չկարողացող շուրջ երկու տասնյակ երիտասարդներ, որոնք 2 օր առաջ անժամկետ նստացույց են սկսել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ, դժգոհ են ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպման արդյունքներից։ Տեղեկությունը ԿԽՄԿ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի ակտիվիստ Ամալյա Զաքարյանը։
«Մենք դժգոհ ենք հանդիպման արդյունքներից։ Մեզ ասում են, որ եթե հանրային ձևով հայտարարություններ անեն, դա ավելի կբարդացնի իրավիճակը։ Մեզ ասացին, որ իրենց աշխատակիցն էլ է Վագիֆի հետ գնացել, բայց իրեն դուրս են արել»,–ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը