28 07 2023

Ի պաշտպանություն Արցախի՝ ակցիա Կարմիր Խաչի ամերիկյան գրասենյակի առջև․ Alphanews.am



Լոս Անջելեսում բնակվող հայերն ի աջակցություն արցախահայության արդեն երրորդ բողոքի ակցիան են իրականացնում։ Այս անգամ նրանք հավաքվել են Կարմիր Խաչի ամերիկյան գրասենյակի առջև։

alphanews.am-ի հաղորդմամբ, ակցիայի մասնակիցները կոչ են արել միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել Արցախի խնդրին։ Սա ոչ միայն ճանապարհի, այլև հումանիտար խնդիր է։ Նրանք շեշտել են՝ հեռու են բնակվում, սակայն պատրաստ են ուժերի ներածին չափով սատար կանգնել Արցախին։

Ակցիայի մասնակիցները հատուկ նամակ էին պատրաստել, որը հանձնել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լոս Անջելեսի գրասենյակ։

Նրանք հավատում են՝ միասնական ուժերով հնարավոր է փոխել առկա իրավիճակը։ Մասնակիցները նաև վստահեցրել են՝ ի պաշտպանություն Արցախի ակցիաները շարունակական են լինելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ