19 07 2023

Արցախից ևս հերքում են

Արցախից ևս հերքում են

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են. 

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հուլիսի  18- ին  ժամը 21։15-ի սահմաններում  փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել  ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից էինք հերքել ադրբեջանական տարածած տեղեկատվությունը. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 19-ին՝ ժամը 00:40-01:40-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ