05 03 2023

Արյունոտ հարձակման պահը և վերջին մանրամասները. այն, ինչ հայտնի է ադրբեջանական դիվերսիայի մասին. 5-րդ ալիք



Թշնամին դարանակալել է ճանապարհամերձ անտառում և ոստիկանության անձնակազմի մեքենայի ընթացքի պահին կրակ բացել:

Այս ռեպորտաժում երևում է այն պահը, երբ ադրբեջանցի դիվերսանտները մոտենում են մեքենային, բացում դուռը, կրկին կրակում ու փախչում:

Թշնամին նույնպես զոհեր ու վիրավորներ ունի։ Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնում է՝ ոստիկանության ծառայողների և դեպքի վայրին մոտ պաշտպանական դիրքում եղած զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում են ադրբեջանցիները կորուստներ տվել ու հետ շպրտվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ