13 12 2022

Ադրբեջանը հատուկ օպերացիա է վարում Լաչինի միջանցքում․ ահազանգ

Ադրբեջանը հատուկ օպերացիա է վարում Լաչինի միջանցքում․ ահազանգ

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Արամյանը հրատապ գրառում է արել ․

Ահա թե ովքեր են բնապահպան կոչվող ադրբեջանցի սադրիչները։Սա էլ Ագդիլն է(սրա մասին դեռ հետո):Նախ ասեմ,որ դրանք մտադիր չեն դուրս գալ այնտեղից և չի բացառվում,որ իրավիճակը լարվի։ Տեղեկացնեմ,որ արդեն գրեթե վստահ եմ,որ Ադրբեջանը հատուկ օպերացիա է վարում Լաչինի միջանցքում,պարզապես բնապահպանական ակցիայի անվան ներքո և ներգրավելով այդ ամենում մի քանի փնթի գյուղացիների,որպես մասովկա։Շատացել է այն մարդկանց թիվը,ովքեր սկսել են ռուս խաղաղապահներին ցուցադրել գորշ գայլեր ազգայնական ծայրահեղական խմբավորման նշանները։Ողջ գիշեր դրանց կողքին և օպերատորների օբյեկտիվում է եղել արդեն իսկ բոլորիս հայտնի դարձած ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից Թելմանը,ով էլ իմ կարծիքով ղեկավարում է տեղում կոնկրետ այս օպերացիան,որը պետք է ապակայունացնի կամ սրի իրավիճակը իմ կարծիքով։ Հիշեցնեմ,որ Թուրքիայի բարձրաստիճան սպա էր նշանակվել Ադրբեջանի ՊՆ նախարարի խորհրդական և այս ամենը`թուրք ադրբեջանական տանդեմի կողմից մշակված հատուկ գործողությունների ծրագրի `եթե մի մասը չէ ,ապա սկիզբն է ուղղված Արցախը հայաթափելու և Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու համար,որից հետո էլ կամ էլ միաժամանակ կսկսեն նույնը անել Հայաստանի հանդեպ,քանի որ այս ամենը իրականացնողները և տեղում նրանց համակարգողները չեն թաքցրել և հայտնի են` բազմիցս անգամ Երևան գալու և Երեանը իրենցն է կոչերով։Ճգնաժամը գնալով խորանում է ,իսկ ադրբեջանական ահաբեկչությունն էլ գնալով մեծանում է ևայս ամենը հղի է շատ վատ հետևանքներով։

Միացեք t.me/PLATFORMA_A տելեգրամ(այնտեղ էլ ավելի շատ է նյութերի հրապարակումը,քանի որ ֆեյսբուքը որոշ դեպքերում արգելափակում է այն ,ինչը հրապարակվում է այնտեղ)ալիքին և հետևեք Արցախի ու Հայաստանի շուրջը կատարվող իրադարձություններին և իրավիճակի հետագա զարգացումներին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ