01 12 2022

Ինչպե՞ս Ալեն Սիմոնյանի այցը Կատար պաշտոնականից փոխվեց աշխատանքայինի և գնաց բոթասներով

Ինչպե՞ս Ալեն Սիմոնյանի այցը Կատար պաշտոնականից փոխվեց աշխատանքայինի և գնաց բոթասներով

Նոյեմբերի 24-ին ԱԺ կայքը տեղադրեց Ալեն Սիմոնյանի կարգադրությյունը՝ Ալեն Սիմոնյանին, ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գևորգյանին, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանին Կատար գործուղելու մասին։

Գրված էր, որ Ալեն Սիոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը կմեկնի Դոհա։

Այսօր ԱԺ-ն տարածել է հաղորդագրություն և լուսանկարներ, որով ՀՀ ԱԺ նախագահը ջինսով ու բոթասներով հանդիպում է ունենում Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահ Համդա բինթ Հասան բին Աբդալռահման Ալ-Սուլեյթիի հետ: Հանդիպմանը մասնակցել են արաբական այլ երկրների խորհրդարանականներ և Արաբական Մեհրաբի խորհրդատվական խորհրդի նախագահ, դոկտոր Սաիդ Մոկադեմը:

Հանդիպումը, արդեն, ձևակերպված էր աշխատանքային այցի շրջանակներում կայացած հանդիպում։

ԱԺ կայքում կարգադրությունների բաժինն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ Ալեն Սիմոնյանի նոյեմբերի 24-ի կարգադրությունը հանվել է կայքից, փոխարենը նոյեմբերի 28-ին տեղադրվել է մեկ այլ կագադրություն, արդեն՝ աշխատանքային այց ձևակերպմամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ