18 11 2022

Տնտեսական կոլապս, արհեստական գնաճ, նվաստացումներ ու ճնշումներ հայ գործարարների նկատմամբ՝ Վրաստանում



Ծայրահեղ լրջանում է Վրաստանում հայկական բեռների փոխադրման հարցը՝ Վրաց մաքսավորների կապրիզիների պատճառով։ Տնտեսական կոլապս, արհեստական գնաճ, նվաստացումներ ու ճնշումներ հայ գործարարների նկատմամբ՝ Վրաստանում ճիշտ այն օրերին, երբ այնտեղ է գտնվում հայկական պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Ազգային խտրականության  զոհ դարձած հայ արտահանող-ներկրողները և հայկական բեռնափոխադրող ընկերությունները մեկ ամիս է՝ խայտառակ անտերության են մատնված, մինչև երկու հազար հայկական բեռնափոխադրող իրենց մեքենաներով  հարկադրաբար սպասում են Լարսի անցակետում՝ 15 օրում հազիվ 400 մետր առաջ տեղաշարժվելով։

Yerevan.Today- ահազանգեր է ստացել հայ բեռնափոխադրողների ու հենց վարորդների կողմից, որոնք Լարսի անցակետից տեսանյութերով ներկայացնում են, իրենց խոսքով, «թզբեհ քաշող բացակա վարչապետի» ու «նարդի գցող պարապ նախարարների» գործունեության աղետալի հետևանքները։

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վրաց գործընկերոջ հետ պաշտոնական հանդիպումներին զուգահեռ, այդ ջերմ ժպիտների ու հայ-վրաց պատվիրակների կեղծ գովեստների փոխանակումների արանքում կիլոմետրեր այն կողմ՝ հենց նույն Վրաստանի տարածքում, վրաց իշխանության կողմից ստորացվում, նվաստացվում են հայ գործարարներն ու հայ բեռնափոխադրողները և անտերության համընդհանուր քաոսի մեջ գոռալով պահանջներ են ներկայացնում հայկական իշխանություններին։  

Մանրամասն՝ տեսանյութում։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ