11 10 2022

ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում այսօր տարածված տեսանյութը

ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում այսօր տարածված տեսանյութը

ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում այսօր տարածված տեսանյութը։ Այս տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Նշենք, որ թշնամին այսօր տելեգրամ ալիքներով  տարածել է նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգում գերեվարված հայ զինվորներին։ Կադրերում չեն երեւում ադրբեջանցի զինծառայողների դմեքերը, ամենայն հավանականությամբ,  նույնականացումը բացառելու նկատառումներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ