19 08 2022

Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը ինքնասպան է եղել

Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը ինքնասպան է եղել

Մասիսի համայնքապետարան ներխուժած անձն ըստ նախնական վարկածի ինքնասպան է եղել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զինված անձը ներխուժել է Մասիսի համայնքապետարան , նռնակ նետել քաղաքապետի աշխատասենյակից և անկանոն կրակոցներ արձակել: Պարզվեց, որ զինված անձը Մասիսի ավագանու նախկին անդամ Էդուարդ Մարգարյանն է։

Լրացված
Ոստիկանության հայտարարությունը՝ միջադեպի վերաբերյալ

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: 

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ