«Շենքի վերևի հարկերում ևս եղել են հրավառ նյութեր, պահեստ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը։
Նրա խոսքով որոնողական աշխատանքների ավարտի մասին ժամկետներ նշելը ճիշտ չի լինի, քանի որ եռհարկանի շենքից կախված յուրաքանչյուր երկաթբետոնյա կոնստրուկցիա հեռացնելու համար երկար ժամանակ է պահանջվում։
«Քանի որ անհետ կորած քաղաքացին եղել է պայթյունի էպիկենտրոնում, իսկ պայթյունից հետո բարձր ջերմաստիճանով հրդեհ է բռնկվել, մեզ համար շատ բարդ է լինելու։ Որպեսզի մենք կարողանանք այս պայմաններում աշխատել, օգտագործում ենք բարդ տեխնիկա։ Նախ մենք պետք է ապահովենք մեր փրկարարաների անվտանգությունը։ Վտանգն այս եռահարկ շինության պարագայում միշտ կա, որովհետեւ այն վթարային իրավիճակում է գտնվում եւ ցանկացած պահի կարող է փլուզվել»,- նշեց Գասպարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը